Tel.: 099 799 498
E-mail: info@b1.am
Մուտք / Գրանցվել
Սկիզբ | Նոր | Զեղչեր | Նորություններ | Բրենդեր | Աճուրդներ
»»»
Կանացի »»»
Աշուն/Ձմեռ
Գարուն/Ամառ
»»»
Կանացի »»»
Բոլորը
 

Անձնական տեղեկատվության անձեռնմխելիություն

Շնորհակալութուն B1.am կայքն այցելելու համար:
Մենք հարգում ենք Ձեր անձնական տեղեկատվության անձեռնմխելիության իրավունքը և պաշտպանում ենք այն տեղեկատվությունը, որը Դուք տալիս եք մեզ: Խնդրում ենք հաշվի առնել, որ B1.am-ը չի տարածքում իր հաճախորդների վերաբերյալ տեղեկատվությունը երրորդ անձանց: Ավելին իմանալու համար խնդրում ենք կարդալ անձնական տեղեկատվության անձեռնմխելիության ներքոնշյալ կանոնները:
Այս անձնական տեղեկատվության անձեռնմխելիության կանոնները վերաբերվում են միայն B1.am-ին: Մենք պատասխանատու չենք որևէ ոչ-B1.am կայքում տեղադրված անձնական տեղեկատվության անձեռնմխելիության կանոնների համար, որոնք օնլայն կերպով կապված են B1.am-ին:
B1.am-ը գիտի, որ մեր հաճախորդները անհանգստանում են այն տեղեկատվության համար, որն իրենք հայտնում են մեզ, և մենք գնահատում ենք նրանց վստահությունը:


Այցելելով B1.am-ը՝ Դուք ընդունում եք ներքոնշյալ տեղեկատվությունը.
• Ինչպիսի՞ անձնական տեղեկատվություն է B1.am-ը ստանում հաճախորդներից:
• B1.am-ը տարածու՞մ է արդյոք ստացված տեղեկատվությունը:
• Կարո՞ղ են արդյոք երեխաները գնումներ կատարել B1.am-ում:
• Ինչքանո՞վ է ապահով իմ կրեդիտ քարտի մասին տեղեկատվությունը:
• Ձեր ընտրությունը:
• Փոփոխություններ այս կանոններում:
 
Ինչպիսի՞ անձնական տեղեկատվություն է B1.am-ը ստանում հաճախորդներից:
Տեղեկատվությունը, որ մենք ստանում ենք մեր հաճախորդրներից, օգնում է մեզ բարելավել B1.am-ում նրանց կողմից գնումներ կատարելու հնարավորությունը: Մենք ստանում և պահպանում ենք տեղեկատվությունը, որ Դուք ներմուծում եք մեր կայք կամ հայտնում եք մեզ որևէ այլ կերպ: Մենք օգտագործում ենք Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը այնպիսի նպատակներով, ինչպիսիք են Ձեր պատվերների առաքումը, կայքի բարելավումը և Ձեզ հետ կապի պաշտպանումը:


B1.am-ը տարածու՞մ է արդյոք ստացված տեղեկատվությունը:
Մեր հաճախորդների մասին տեղեկատվությունը ոչ մի դեպքում չի տարածվում երրորդ անձանց:


Կարո՞ղ են արդյոք երեխաները գնումներ կատարել B1.am-ում:
B1.am-ը չի վաճառում իրեր երեխաներին: Մենք կարող ենք վաճառել երեխաների համար նախատեսված իրեր մեծահասակներին: Եթե Դուք 18 տարեկան չկաք, Դուք կարող եք օգտվել B1.am կայքից միայն ծնողի կամ խնամակալի հայեցողությամբ: Եթե Դուք օգտվում եք այս կայքից, Դուք երաշխավորում եք, որ Դուք կամ 18 տարեկանից բարձր եք կամ օգտվում եք կայքից ծնողի կամ խնամակալի հսկողության ներքո: Եթե Դուք 18 տարեկան չկաք, խնդրում ենք չլրացնել որևէ անձնական տեղեկատվություն և խնդրել ծնողին կամ խնամակալին օգնել Ձեզ:


Ինչքանո՞վ է ապահով իմ կրեդիտ քարտի մասին տեղեկատվությունը:
Ձեր կրեդիտ քարտի համարը չի բացահայտվում, քանի որ B1.am-ում գնումներ կատարելիս Դուք օգտագործում եք www.arca.am-ի
կողմից Ձեզ տրված վիրտուալ քարտի համարը, ինչը դարձնում է Ձեր կրեդիտ քարտի մասին տեղեկատվությունը անհասանելի այլոց` այդ թվում նաև մեզ համար:
Կարևոր է, որպեսզի Դուք նույնպես պահպանեք Ձեր գաղտնաբառը և Ձեր համակարգիչը: Հետևեք, որպեսզի միշտ “դուրս գաք” համակարգից, եթե օգտագործում եք հասարակական վայրերի համակարգիչ:


Ձեր ընտրությունը:
• Դուք կարող ընտրել չգրանցվել կայքում կամ չտրամադրել ցանկացած տեսակի տեղեկատվություն, չնայած որ դա անհրաժեշտ է գնումներ կատարելու համար: Գրանցվելը և մեզ տեղեկատվություն տրամադրելը միայն Ձեր որոշումն է:
• Դուք կարող եք ավելացնել կամ փոփոխել որոշակի տեղեկատվություն:
• Եթե Դուք չեք ցանկանում էլ. փոստ ստանալ մեզանից, Դուք կարող եք ցանկացած ժամանակ հրաժարվել բաժանորդագրումից:
• Ձեր խնդրանքի դեպքում մենք կջնջենք Ձեր Հաշիվը: Ուղղակի կապվեք մեզ հետ info@b1.am
էլ. հասցեով:


Թարմացումներ այս կանոններում:
Եթե այս կանոնները փոխվեն կամ թարմացվեն, մենք կտեղադրենք փոփոխությունները B1.am կայքում, որպեսզի Դուք միշտ տեղյակ լինեք, թե ինչ տեղեկատվություն ենք մենք հավաքում, օգտագործում և պահպանում: Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ ժամանակ առ ժամանակ կարդալ այս կանոնները, որպեսզի իմանաք փոփոխությունների մասին: Եթե Դուք այս կանոնների մասին հարցեր ունեք, խնդրում ենք կապվել մեզ հետ info@b1.am
էլ. հասցեով:

 

Շնորհակալություն B1.am-ն ընտրելու համար:


Սկիզբ Նոր Զեղչեր Կոնտակտներ Վճարում եւ Առաքում Օգտագործման պայմանները
Օգնություն Բրենդեր Գրանցվել Կարծիքներ Օրինական ինֆորմ. www.VMarket.am
© 2008 - 2018 B1.am/Beone.am or its affiliates. All rights reserved. B1/Beone and the B1/Beone logos are trademarks of B1.am/Beone.am or its affiliates.