Tel.: 099 799 498
E-mail: info@b1.am
Մուտք / Գրանցվել
Սկիզբ | Նոր | Զեղչեր | Նորություններ | Բրենդեր | Աճուրդներ
»»»
Կանացի »»»
Աշուն/Ձմեռ
Գարուն/Ամառ
»»»
Կանացի »»»
Բոլորը
 

Օգնություն

Օնլայն առևտուրը հեշտացնելու համար մենք գրի ենք առել “Հաճախակի Տրվող Հարցերի” ցանկ, որը պետք է օգնի Ձեզ արագ գտնել Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Եթե Դուք չգտնեք փնտրվող պատասխանը, խնդրում ենք կապվել մեզ հետ info@b1.am էլ. փոստի հասցեով:

Ուշադրություն. Նախքան այս Կայքից լիովին օգտվելը, Դուք պետք է գրանցվեք Կայքում: Գրանցման ընթացքում Դուք տալիս եք մեզ որոշակի անձնական տեղեկատվություն` ներառյալ Ձեր անունը, առաքման հասցեն, հեռախոսի համարը և էլ. փոստի հասցեն:
Այս կարգի անձնական տեղեկատվությունը օգտագործվում է վճարման, Ձեր պատվերն իրականացնելու, Ձեր պատվերի և մեր կայքի վերաբերյալ Ձեզ հետ հաղորդակցվելու և առևտրային նպատակներով: Եթե Ձեր պատվերն իրականացնելիս մենք խնդիր ունենանք, մենք կօգտագործենք անձնական տեղեկատվությունը Ձեզ հետ կապվելու համար:

ՀՏՀ – Հաճախակի Տրվող Հարցեր
1. Ինչպե՞ս պատվիրեմ կայքից:
2. Ե՞րբ իմ պատվերն ուժի մեջ կմտնի:
3. Ես ստիպվա՞ծ եմ վճարել կրեդիտ քարտով: Կարող եմ վճարել կանխիկով:
4. Ի՞նչ կրեդիտ քարտեր եք Դուք ընդունում:
5. Ապահո՞վ է արդյոք օգտագործել կրեդիտ քարտը:
6. Ինչու՞ է մերժվել իմ վճարումը:
7. Ե՞րբ ես կստանամ իմ պատվերը:
8. Ինչու՞ իմ պատվերը հնարավոր չէ առաքել:
9. Կա՞ն արդյոք առաքման սահմանափակումներ:
10. Ինչպե՞ս եմ հետ վերադարձնում գնված ապրանքը:
11. Դուք առաքու՞մ եք պատվերներ Երևանի տարածքից դուրս:
12. Ի՞նչ արժե առաքումը:
13. Ի՞նչ է նշանակում “ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ”;
14. Ինչպե՞ս իմանամ ինչ չափս գնեմ:
15. Ինչի՞ համար է “Հիշվածներ” էջը:
16. Ես ցանկանում եմ գնել իր, բայց իմ նախընտրած գույնը/չափը չկա: Այն վերադառնալու՞ է պահեստ:
17. Կարո
՞ղ եմ վաճառել իմ իրերը:

18. Դուք ունե՞ք տպագրված կատալոգ:

Եթե մեր Օգնություն էջը դիտելուց հետո դեռ չեք գտել Ձեր հարցի պատասխանը, անհապաղ կապվեք մեզ հետ info@b1.am էլ. Փոստի հասցեով:

 

1. Ինչպես պատվիրեմ կայքից:

Գոյություն ունի կայքից պատվիրելու երկու ձեւ.

1. Կարող եք պատվեր կատարել հեռախոսով եւ վճարել տեղում` տերմինալի միջոցով,

2. Կարող եք օնլայն պատվեր կատարել եւ վճարել փոխանցումով:

Հեռախոսով պատվեր կատարելու համար խնդրում ենք զանգահարել Հաճախորդների Սպասարկման Բաժին՝ 099 799 498 հեռախոսահամարով:

B1.am կայքում օնլայն գնում կատարելուց առաջ Դուք պետք է գրանցվեք կայքում: Գնացեք “Իմ Հաշիվը” էջ և գրանցվեք այնտեղ:

Ուսումնասիրեք կատալոգը, որպեսզի գտնեք այն, ինչ Ձեզ պետք է: Այն բանից հետո, երբ Դուք կսեղմեք այն իրի վրա, որը Ձեզ դուր է գալիս, կա 3 հնարավորություն.

1. կարող եք ընտրել Ձեր չափը/գույնը, սեղմել Գնել կոճակը և գնել իրը հենց այդ պահին,

2. կարող եք ավելացնել իրը Ձեր Զամբյուղին, որտեղ կարող եք ավելացնել նաև այլ իրեր, այնուհետև գնել մի քանի իր միանգամից,

3. կարող եք Հիշել իրը եւ գնել այն ավելի ուշ կամ ջնջել այն Հիշվածները էջից:

B1.am կայքում օնլայն գնում կատարելու համար Դուք պետք է ունենաք կրեդիտ քարտ, որը պատկանում է ԱՐՔԱ / ArCa Արմենիան Քարդ/ համակարգին: Դուք պետք է գրանցեք Ձեր կրեդիտ քարտը www.arca.am կայքում և ստանաք Ձեր Վիրտուալ Քարտի Համարը: B1.am կայքում գնում կատարելիս Ձեզ հուշում կարվի Վիրտուալ Քարտի Համարը լրացնելու վերաբերյալ: 

Վիրտուալ Քարտի կիրառումը 100%-ով ապահովում է Ձեր կրեդիտ քարտի գումարի անվտանգությունը:


2. Երբ իմ պատվերն ուժի մեջ կմտնի:

Եթե Ձեր պատվերը համապատասխանում է բոլոր պահանջներին, ապա բոլոր պատվերները, որոնք կատարվել են երկուշաբթիից ուրբաթ, նախքան ժամը 12.00-ը, կառաքվեն նույն աշխատանքային օրը:

Մնացած բոլոր պատվերները կառաքվեն հաջորդ աշխատանքային օրը:

ՄԵՆՔ ՉԵՆՔ ԱՌԱՔՈՒՄ ՏՈՆ և ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻՆ:


3. Ես ստիպված եմ վճարել կրեդիտ քարտով: Կարող եմ վճարել կանխիկով:

Դուք կարող եք վճարել կրեդիտ քարտով` օնլայն կարգով կամ տեղում` տերմինալի միջոցով: 


4. Ինչ կրեդիտ քարտեր եք Դուք ընդունում:

Եթե պատվերը կատարում եք օնլայն, ապա ընդունում ենք բոլոր կրեդիտ քարտերը /Visa, Maestro, MasterCard եւ այլն/, որոնք պատկանում են ԱՐՔԱ / ArCa Արմենիան Քարդ/ համակարգին: Տերմինալով վճարելու դեպքում ընդունում ենք Maestro, MasterCard, ArCa քարտերը:


5. Ապահով է արդյոք օգտագործել կրեդիտ քարտը:

B1.am կայքում գնում կատարելիս Դուք չեք օգտագործում Ձեր կրեդիտ քարտի համարը, այլ www.arca.am-ի կողմից Ձեզ տրված Վիրտուալ Քարտի Համարը, ինչը B1.am կայքում գնում կատարելը դարձնում է բացարձակ ապահով:


6. Ինչու է մերժվել իմ վճարումը:

Եթե Դուք հաղորդագրություն եք ստանում, որ Ձեր վճարումը մերժվել է, խնդրում ենք դիմել Ձեր կրեդիտ քարտի բանկին: Մերժումը կարող է տարբեր պատճառներով լինել, օրինակ` տեխնիկական խնդիրներ: Այդ ինֆորմացիան հասանելի չէ մեզ:


7. Երբ ես կստանամ իմ պատվերը:

Կախված պատվերի կատարման ժամից` Դուք կստանաք պատվիրված ապրանքը նույն օրը կամ հաջորդ աշխատանքային օրը:

Խնդրում ենք հաշվի առնել. ՄԵՆՔ ՉԵՆՔ ԱՌԱՔՈՒՄ ՏՈՆ և ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻՆ:

Առաքումը կարող է ձգձգվել վատ եղանակի կամ այլ ֆորս մաժորային պատճառներով: Նման դեպքերում մենք կհայտնենք հետաձգման մասին:


8. Ինչու իմ պատվերը հնարավոր չէ առաքել:

Երբեմն պատվերները վերադառնում են մեզ, քանի որ դրանք հնարավոր չէր առաքել սխալ հասցեի պատճառով: Եթե առաքիչը վերադարձնում է մեզ պատվերը, մենք օնլայն վճարված գումարը վերադարձնում ենք գնորդին: Պատվեր կատարելու ժամանակ խնդրում ենք ուշադիր ստուգել Ձեր կողմից մուտքագրվող հասցեն: 

Առաքման չհաջողված փորձ.

Առաքիչները սովորաբար իրականացնում են առաքման 2 փորձ: Օնլայն կատարված բոլոր պատվերները պահանջում են ստորագրություն: Եթե ոչ ոք ներկա չէ ստորագրելու և ընդունելու համար, պատվերը կվերադարձվի մեզ:

Մենք չենք կարող կրկին ուղարկել պատվերը, որը վերադարձվել է մեզ: Եթե Դուք դեռ ցանկանում եք գնել այդ իրերը, կարող եք նոր պատվեր կատարել մեր կայքում:

Եթե կարծում եք, որ Ձեր պատվերը չի կարող առաքվել Ձեր կողմից նշված հասցեին կամ Դուք չեք ստացել դրա վերադարձի վերաբերյալ ծանուցում ծրագրված առաքման օրից 2 շաբաթվա ընթացքում, խնդրում ենք կապվել մեզ հետ:


9. Կան արդյոք առաքման սահմանափակումներ:

Այո: Այդ սահմանափակումները կարող են թույլ չտալ մեզ ուղարկել որոշակի իրեր որոշ վայրեր: Եթե մենք չկարողանանք ուղարկել իրերը Ձեր կողմից ընտրված հասցեին, Դուք տեղյակ կպահվեք այդ մասին:


10. Ինչպես եմ հետ վերադարձնում գնված ապրանքը:

Եթե Դուք դժգոհ եք Ձեր կողմից ձեռք բերված ապրանքից, Դուք կարող եք վերադարձնել այն կամ նույն պահին առաքիչի միջոցով կամ Ձեր կողմից գնումը կատարելուց հետո` 7 օրվա ընթացքում: Գնված ապրանքը վերադարձնելու համար խնդրում ենք կապվել Հաճախորդների Սպասարկման Բաժնի հետ: 


11. Դուք առաքում եք պատվերներ Երևանի տարածքից դուրս:

Այո, մենք առաքում ենք Երևանի տարածքից դուրս:


12. Ինչ արժե առաքումը:

Երևանում առաքումն արժե 500-1000 դրամ: Դեպի մարզեր առաքման գնի համար խնդրում ենք կապվել Հաճախորդների Սպասարկման Բաժնի հետ:

 

13.  Ի՞նչ է նշանակում “ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ”:

Եթե Դուք տեսնում եք “Exclusive” բառը որևէ ապրանքի կողքին, դա նշանակում է, որ տվյալ ապրանքն ունի սահմանափակ քանակություն /այսինքն յուրաքանչյուր համարից 1 հատ/ և այլևս չի լինելու խանութում:

 

14.  Ինչպե՞ս իմանամ ինչ չափս գնեմ:

Ինտերնետով կոշիկ գնելը դժվար է, երբ Դուք չեք կարող փորձել դրանք: Մենք ունենք տարբեր բրենդերի արտադրանք, որոնցից ոմանք մի փոքր տարբերվում են չափսերի մեջ: Եթե մենք տեղյակ ենք տվյալ կոշիկի համարի` մեծ կամ փոքր լինելու մասին, մենք նշում ենք դա կոշիկի “Նկարագրություն” մասում: Եթե Դուք պատրաստվում եք գնել իր, որը դեռ չի փորձարկվել մեր կողմից, առաջարկում ենք օգտվել հետևյալ հուշումներից.

Ինչպ՞ես գտնեմ ճիշտ համարը.
Նախքան գնելը.
1. եթե Դուք կոշիկը հագնում եք կես համարով /6.5, 7.5, 8.5/ և ցանկանում եք գնել կոշիկ, որի միայն կլոր համարը կա /6, 7, 8/, պատվիրեք կես համար մեծ:
2. դա նորմալ է, երբ մի ոտքը մյուսից մեծ է, պատվիրեք մեծ ոտքին համապատասխան,
3. եթե Դուք չգիտեք սպորտային կոշիկի Ձեր համարը, սովորաբար պատվիրեք Ձեր նորմալ համարից կես համար մեծ,
4. եթե Դուք ծանոթ եք բրենդին, պատվիրեք նույն համարը, որ սովորաբար գնում եք այդ բրենդից – մեր կայքում նշված չափերը արտադրողի կողմից նշված չափերն են:
Շատերի ոտքերը ուռչում են օրվա ընթացքում` մարմնի ջերմաստիճանի և քայելու պատաճռով: Ամենաճիշտն է փորձել նոր կոշիկները մինչեւ կեսօրը:
Մի մոռացեք, որ նոր կոշիկները սկզբում ավելի քիփ են նստում, բայց հետագայում դրանք բացվելու հատկություն ունեն:

Ընդհանուր չափսեր
Կանացի կոշիկի համարների համարժեքություն


ԱՄՆ      Եվրոպա      սանտիմետր
6               36                  22.9
6.5            36.5               23.2
7               37                  23.5
7.5            37.5               24.1
8               38                  24.4
8.5            38.5               24.8
9               39                  25.4
9.5            39.5               25.7
10             40                  26
10.5          41                  26.7
11             42                  27
12             43                  27.9
13             44                  28.6
14             45                  29.5

   

 Տոպեր/Զգեստներ

Չափ            Բյուստ

Small             83,82 – 86,36 սմ
S/M               83,82 – 88,9 սմ
Medium         88,9 – 91,44 սմ
M/L               91,44 – 93,98 սմ
Large             93,98 – 96,52 սմ
XLarge          99,06 - 101.6 սմ

Բյուստ – չափեք թեւերի տակից՝ կրծքավանդակի ամենալայն մասի շուրջը:

 

15. Ինչի՞ համար է “Հիշվածներ” էջը:

“Հիշվածներ” էջում Դուք կարող եք պահել այն իրերը, որոնք հավանում եք կամ ցանկանում եք գնել ավելի ուշ: Սակայն հաշվի առեք, որ Ձեր կողմից “Հիշվածներ” էջում տեղադրված իրերը կարող են գնվել այլ հաճախորդների կողմից: Եթե ապրանքը վաճառվում է, այն հեռացվում է Ձեր “Հիշվածները” էջից:
“Հիշվածներ” էջ ստեղծելու համար Դուք պետք է գրանցվեք:

 

16. Ես ցանկանում եմ գնել իր, բայց իմ նախընտրած գույնը/չափը չկա: Այն վերադառնալու՞ է խանութ:

Ցավոք, տեսականու մեծ մասը չի վերադառնում խանութ: Մենք ցանկանում ենք անընդհատ թարմացնել մեր խանութը նոր իրերով և ոճերով: Եթե գտնում եք որևէ իր, որը հավանում եք, խորհուրդ ենք տալիս պատվիրել այն հնարավորինս շուտ: Ինչևէ, Դուք կարող եք կապվել մեզ հետ և հայտնել ապրանքի անունը, որպեսզի մենք ստուգենք խանութ դրա վերադառնալու հնարավորությունը:

 

17. Կարո՞ղ եմ վաճառել իմ իրերը:

Այո, կարող եք: Կապվեք Հաճախորդների Սպասարկման բաժնի հետ:


18. Դուք ունե՞ք տպագրված կատալոգ:

Ոչ, այս պահին մենք չենք առաջարկում տպագրված կատալոգներ: Դուք կարող եք գտնել ամբողջ տեսականին մեր կայքում:

 

Շնորհակալություն B1.am-ն ընտրելու համար:



Սկիզբ Նոր Զեղչեր Կոնտակտներ Վճարում եւ Առաքում Օգտագործման պայմանները
Օգնություն Բրենդեր Գրանցվել Կարծիքներ Օրինական ինֆորմ. www.VMarket.am
© 2008 - 2018 B1.am/Beone.am or its affiliates. All rights reserved. B1/Beone and the B1/Beone logos are trademarks of B1.am/Beone.am or its affiliates.