Tel.: 099 799 498
E-mail: info@b1.am
Մուտք / Գրանցվել
Սկիզբ | Նոր | Զեղչեր | Նորություններ | Բրենդեր | Աճուրդներ
»»»
Կանացի »»»
Աշուն/Ձմեռ
Գարուն/Ամառ
»»»
Կանացի »»»
Բոլորը
 

Օգտագործման պայմաններ

Բարի գալուստ B1.am կայք:
B1.am-ը և նրա մասնաճյուղերը տրամադրում են Ձեզ իրենց ծառայությունները` ներկայացնելով հետևյալ պայմանները: Եթե Դուք այցելեք կամ գնումներ կատարեք B1.am կայքում, ապա Դուք ընդունում եք այս պայմանները: Խնդրում ենք Ձեզ ուշադրությամբ ծանոթանալ դրանց: Բացի այդ, եթե ներկա պահին կամ ապագայում Դուք օգտագործում եք B1.am կայքի ծառայությունները կամ գնումներ կատարում B1.am-ի ցանկացած մասնաճյուղից` ներառված կամ ոչ ներառված B1.am կայքում, Դուք պետք է հետևեք սույն օգտագործման պայմաններին և այդ մասնաճյուղի պայմաններին:


Օրինական Ինֆորմացիա
Խնդրում ենք ձեզ կարդալ Օրինական Ինֆորմացիան, որը նույնպես կառավարում է Ձեր այցը B1.am կայք` մեր կանոնները հասկանալու համար:

Էլեկտրոնային կապ
Երբ Դուք այցելում եք B1.am կայք կամ էլ. փոստ եք ուղարկում մեզ, Դուք մեզ հետ էլեկտրոնային կապի մեջ եք մտնում: Դուք համաձայնվում եք մեզանից էլեկտրոնային տեղեկություն ստանալ: Մենք Ձեզ հետ կկապվենք էլ. փոստի միջոցով կամ այս կայքում հայտարարություններ տեղադրելով: Դուք համաձայնվում եք, որ բոլոր համաձայնությունները, ծանուցումները, հայտարարությունները և այլ տեղեկությունները, որոնք մենք էլեկտրոնային ձևով տրամադրում ենք Ձեզ, հավասարազոր են իրավական պահանջով գրավոր տեղեկատվությանը:

Ապրանքանիշ
B1 և BeOne գրաֆիկները, լոգոները, վերնագրերը, սեղմնակոճակները, սկրիպտները և ծառայության անունները B1.am կայքի կամ նրա մասնաճյուղերի գրանցված ապրանքանիշեր են՝ ՀՀ-ում և/կամ այլ պետություններում: B1.am կայքի ապրանքանիշերը չեն կարող օգտագործվել որևէ այլ ապրանքի կամ ծառայության հետ, որը չի պատկանում B1.am-ին և կարող է շփոթություն առաջացնել հաճախորդների մոտ կամ որեւէ կերպ արատավորել B1.am-ի համբավը: Մնացած բոլոր ապրանքանիշերը, որոնք հայտնվում են այս կայքում և չեն պատկանում B1.am-ին կամ նրա մասնաճյուղերին, դրանց տերերի սեփականությունն են, որոնք կարող են կամ չեն կարող կապված լինել կամ հովանավորվել B1.am-ի կամ նրա մասնաճյուղերի կողմից:

Հեղինակային Իրավունք
Այս կայքում տեղադրված ամբողջ բովանդակությունը, ներառյալ տեքստերը, գրաֆիկաները, լոգոները, սեղմնակոճակները, պատկերները եւ սոֆտերը B1.am-ի սեփականությունն են եւ պաշտպանված են ՀՀ եւ միջազգային հեղինակային իրավունքով:

Ձեր Հաշիվը
Եթե դուք օգտագործում եք այս կայքը, դուք պատասխանատու եք Ձեր հաշիվը և գաղտնաբառը գաղտնի պահելու և Ձեր համակարգչին մուտքը սահմանափակելու համար, և Դուք համաձայնվում եք ընդունել պատասխանատվությունը այն գործողությունների համար, որոնք պատահում են Ձեր հաշվի կամ գաղտնաբառի ներքո: B1.am կայքը և նրա մասնաճյուղերը իրենց են վերապահում ծառայությունը մերժելու, հաշիվները սահմանափակելու, բովանդակությունը փոխելու կամ պատվերները մերժելու միանձնյա իրավունքը:

Իրավունք եւ կայքի մուտք
B1.am-ը տալիս է Ձեզ սահմանափակ իրավունք այս կայք մտնելու եւ օգտագործելու համար՝ առանց ներբեռնելու կամ փոխելու այն կամ դրա որեւէ մասը, բացառությամբ B1.am-ի գրավոր համաձայնությամբ: Այս իրավունքը չի ներառում այս կայքի կամ դրա մասի վերավաճառում կամ կոմերցիոն նպատակով օգտագործում, այլ անձի օգտին կայքից անձնական տեղեկատվության ձեռքբերում եւ տարածում: Այս կայքը կամ դրա մասը չեն կարող կրկնօրինակվել, վերարտադրվել, վաճառվել, վերավաճառվել կամ կոմերցիոն նպատակներով որեւէ այլ կերպ օգտագործվել՝ բացառությամբ  B1.am-ի գրավոր համաձայնությամբ: Դուք չեք կարող օգտագործել B1.am-ի  կամ դրա մասնաճյուղի սեփականություն հանդիսացող տեղեկատվությունը /ներառյալ պատկերներ, տեքստեր, լոգոներ, ապրանքանշաններ, տեսքեր/ առանց B1.am-ի գրավոր համաձայնության: Ցանկացած չթույլատրված օգտագործում դադարեցնում է B1.am-ի  կողմից տրված իրավունքը եւ կարող է առաջացնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն:

Կարծիքներ, մեկնաբանություններ, կապ եւ այլ բովանդակություն
Կայքի այցելուները կարող են թողնել մեկնաբանություններ, առաջարկներ անել, հարցեր տալ կամ տեղադրել այլ տեղեկություն եթե այդ բովանդակությունը անօրինական չէ, սպառնացող, անպատշաճ, զրպարտող, մտավոր սեփականության իրավունքը խախտող կամ որեւէ այլ կերպ երրորդ անձանց վիրավորող կամ վիճելի, չի պարունակում վիրուսներ, քաղաքական քարոզարշավ, շղթա-նամակներ կամ  «սպամի» այլ տեսակ: Դուք չպետք է օգտագործեք կեղծ էլ. փոստի հասցե, ձեւանաք այլ անձ կամ որեւէ այլ կերպ մոլորություն առաջացնեք բովանդակության ծագման վերաբերյալ: B1.am-ը իրավունք է վերապահում /բայց ոչ պարտավորություն/ ջնջել կամ փոխել այդպիսի բովանդակությունը: Եթե Դուք տեղադրում եք որեւէ նյութ, եւ եթե մենք հակառակը չենք հայտնում, Դուք B1.am-ին եւ նրա գործընկերներին եք շնորհում ոչ բացառիկ, ռոյալթիներից ազատ, մշտական, հետ չկանչվող եւ լիովին ենթալիցենզավորվող իրավունք օգտագործել, վերարտադրել, փոխել, հրատարակել, թարգմանել, տարածել նման նյութը աշխարհով մեկ՝ ցանկացած մեդիայով: Դուք B1.am-ին, նրա գործընկերներին եւ ենթալիցենզառուներին եք շնորհում իրավունք օգտագործել անունը, որ Դուք տեղադրում եք այդ բովանդակության հետ: Դուք երաշխավորում եք, որ Ձեր կողմից տեղադրված բովանդակության նկատմամբ իրավունքը պատկանում է Ձեզ կամ Դուք որեւէ կերպ այն վերահսկում եք, որ այդ բովանդակությունը ճիշտ է, որ դրա օգտագործումը չի խախտում այս կանոնները կամ չի պատճառի վնաս որեւէ անձին կամ ընկերությանը եւ զերծ կպահեք B1.am-ին կամ նրա գործընկերներին բոլոր պահանջներից, որ կծագեն Ձեր կողմից տեղադրված բովանդակության պատճառով: B1.am-ը իրավունք ունի, բայց ոչ պարտականություն, հետեւել եւ փոխել կամ հեռացնել ցանկացած բովանդակություն: B1.am-ը ոչ մի պատասխանատվություն չի կրում Ձեր կամ որեւէ երրորդ անձի կողմից տեղադրված բովանդակության համար:

Գներ
Եթե հակառակը չի նշվում, ապա մեր կայքում նշված գինը ապրանքի մանրածախ վաճառքի գինն է՝ առաջարկված արտադրողի կամ մատակարարի կողմից կամ հաշվարկված ներկայիս արտադրողական ստանդարտներով կամ նմանատիպ իրի մանրածախ վաճառքի այլ տեղ նշված գնին համապատասխան:

Ապրանքի նկարագրություն
B1.am-ը կամ դրա մասնաճյուղերը փորձում են լինել հնարավորինս ճշգրիտ: Ինչեւէ, B1.am-ը չի երաշխավորում, որ այս կայքում իրերի նկարագրությունը ճշգրիտ, ավարտուն եւ անսխալ է: Եթե B1.am-ի կողմից առաջարկվող իրը նկարագրվածին նման չէ, Ձեր իրավունքն է վերադարձնել այն չօգտագործված վիճակում:

Այլ առեւտրային գործունեություն
Մենք կարող ենք այլ գործընկեր կայքերի եւ այլ առեւտրային գործունեությունների լինկեր տրամադրել: Մենք պատասխանատու չենք այդ կայքերի ուսումնասիրման եւ գնահատման համար, եւ մենք չենք երաշխավորում այդ ընկերությունների կամ անհատների կողմից իրենց կայքերում առաջարկվող բովանդակության համար: B1.am-ը պատասխանատվություն չի կրում վերոնշյալների եւ այլ երրորդ անձանց գործողությունների, ապրանքների եւ բովանդակության համար: Դուք պետք է ուշադիր ծանոթանաք նրանց օգտագործման կանոններին:

Պատասխանատվության սահմանափակում
B1.am-ը պատասխանատվություն չի կրում այս կայքի օգտագործման հետեւանքավ առաջացած վնասների համար, ներառյալ առանց սահմանափակումների ուղղակի, անուղղակի, հանկարծակի, նյութական վնասների համար: B1.am-ը չի երաշխավորում, որ այս կայքը, դրա սերվերները կամ B1.am-ի կողմից ուղարկված էլ. փոստերը զերծ են վիրուսներից կամ այլ վնասատար մասերից: Դուք համաձայնվում եք, որ օգտագործում եք այս կայքը Ձեր սեփական ռիսկով:

Կիրառվող Օրենք
B1.am կայք այցելելով Դուք համաձայնվում եք, որ ՀՀ օրենքները կառավարում են այս օգտագործման պայմանները եւ ցանկացած տեսակի վեճերը, որոնք կարող են ծագել Ձեր եւ  B1.am-ի կամ դրա մասնաճյուղերի միջեւ:

Կայքի կանոններ, փոփոխություններ
Խնդրում ենք կարդալ այս կայքում տեղադրված մնացած կանոնները նույնպես: Այս կանոնները կառավարում են Ձեր այցը B1.am: Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած ժամանակ փոփոխություններ կատարել մեր կայքում եւ կանոններում: Եթե այս կանոններից որեւէ մեկը համարվի սխալ կամ անիրագործելի, այն չպետք է ազդի մնացած կանոնների կիրառելիության վրա:


Շնորհակալություն B1.am-ն ընտրելու համար:


Սկիզբ Նոր Զեղչեր Կոնտակտներ Վճարում եւ Առաքում Օգտագործման պայմանները
Օգնություն Բրենդեր Գրանցվել Կարծիքներ Օրինական ինֆորմ. www.VMarket.am
© 2008 - 2018 B1.am/Beone.am or its affiliates. All rights reserved. B1/Beone and the B1/Beone logos are trademarks of B1.am/Beone.am or its affiliates.